Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի անհաջողություններն ազդեցություն չեն թողնում իր, ակումբակիցների և թիմի մարզչական շտաբի վրա: Գերմանիայի հավաքականի դարպասապահը նշել է, որ մյունխենցիները կենտրոնացած են միայն իրենց խաղի վրա:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում թիմերը հանդիպում են անցկացնելու նոյեմբերի 1-ին:
« Չենք կիսում «Բորուսիա»-ի տրամադրությունն ու կենտրոնացած ենք մեր խաղի վրա: Գիտեմ, որ դորտմունդցիների դեմ խաղը մեզ համար բարդ կլինի: Այն սովորական հանդիպում չէ և նշանակություն չունի դորտմունդցիների ներկայիս մարզավիճակը: Նրանք մոտիվացված դուրս կգան խաղադաշտ»,- Բունդեսլիգայի պաշտոնական կայքը մեջբերում է Նոյերի խոսքերը:







































