«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է Լուի վան Գալի կատարած աշխատանքի մասին:
Նշենք, որ «Յունայթեդ»-ը 13 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում է:
«Նա ունի իր փիլիսոփայությունը, համառությունը, վստահությունը: Հավատում եմ, որ նա հաջողության է հասնելու ու համապատասխանում է այս աշխատանքին:
Վնասվածքների պատճառով Վան Գալը 1 քայլ առաջ է կատարում, 2 քայլ՝ հետ: Երբ բոլորն ապաքինվեն, ձևավորվի հիմնական պաշտպանների քառյակը, դա կլինի քայլ առաջ»,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է Tribal Football-ը:









































