Բելգիացի Կարստեն Հոլերի ցուցադրության այցելուներն իրենց զգում են Հրաշքների երկրում մոլորված: Հսկայական սնկեր, որոնք աճում են ներքևից վերև, հիացնում են իրենց արտասովորությամբ, գրում է kulturologia.ru-ն:
Լինելով դիպլոմավորված կենսաբան՝ նա իր ինստալյացիաներում ներդնում է մարդկային բնության հետազոտության տարրեր: Նրան հետաքրքիր է այցելուների ռեակցիան անսովոր երևույթի հանդեպ:
Նրա նյույորքյան Upside Down Mushroom Room-ը՝ հսկայական ճանճասպաններով, «աճում են» առաստաղից:
Upside Down Mushroom Room-ը Հոլերի միակ ինտերակտիվ ինստալյացիան չէ: Gagosian Gallery-ում է գտնվում «սնկերի անտառը», որը խաղային հարթակ է երեխաների համար:













































