Saturday, 27 06 2026
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն

«2013-ին դրական ակնկալիքներ չեն կարող լինել». Վահագն Խաչատրյան

2013 թ. ընդունված բյուջեի հետ կապված դրական ակնկալիքներ չեն կարող լինել, քանի որ բյուջեն տնտեսական ծրագիր է ենթադրում: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ փաստորեն նույն ամբողջ հարկային բեռի ավելացումն ավելի շատ մանիպուլյացիաների արդյունք է, քան հարկային եկամուտներ/ՀՆԱ ավելացման:

«Դա խաբկանք է, քանի որ համեմատելի չեն դարձնում ցուցանիշները: Եկող տարի կհամեմատեն, կասեն՝ ավելացել է, բայց այն դեպքում, երբ զինվորականների եկամուտներից սկսելու են եկամտահարկ գանձել, և միջին աշխատավարձի բարձրացումից եկամտային հարկի գանձումը կներկայացնեն հարկային մուտքերի ավելացում: Իրականում ոչինչ չի փոխվել, որովհետև ստվերը չի կրճատվում, որովհետև եթե ստվերի կրճատման հաշվին լինի ավելացում, ես կարող եմ նույնիսկ դրական գնահատական տալ 2013-ին: Բայց 2013-ին որևէ քայլ չի նախատեսված, որը ստվեր կկրճատի, որևէ քայլ չի նախատեսված, որը ՓՄՁ զարգացման կտանի, որևէ քայլ չի նախատեսված, որը կբերի աղքատության կրճատման»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ հավելելով, որ որպես տնտեսագետ՝ աղքատության կրճատման նպատակ դնելը ճիշտ չի համարում, և դրա փոխարեն պետք է տնտեսական ազատության նպատակ դնել:

Ըստ Վ. Խաչատրյանի՝ պետության դերի փոքրացում կա. «Սերժ Սարգսյանն ասում է ճգնաժամը 100 % հաղթահարել ենք, բայց սա էլ աբսուրդ է. աղքատությունը դարձնում են 35 %, պարտքը 1 մլրդից դարձնում 3 մլրդ, մինչև հիմա չեն կարողանում նախաճգնաժամային մակրոտնտեսական ցուցանիշներն ապահովել, բայց ասում են՝ հաջողությամբ են կատարել: Դա ի՞նչ է նշանակում: Այսինքն, պետք է ավելի վա՞տ լինեինք, կամ գոյությո՞ւն չունենայինք: Այս ամեն ինչից ելնելով՝ տնտեսության փոփոխություն 2013-ին ես չեմ տեսնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում