Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

«ԼՏԹՖ» ընկերությունը տուգանվեց գերիշխող դիրքի չարաշահման համար

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մարտի 30-ի նիստում որոշվեց տուգանք կիրառել հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ: Այս ընկերության կողմից իր արտադրանքը շուկա չհանելու հետևանքով ստեղծվել է դեֆիցիտ. երևույթը գերիշխող դիրքի չարաշահում է: Տուգանքը կկազմի մոտ 100 միլիոն դրամ:

Վարչական վարույթ` ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում

2010-ի դեկտեմբերին հանրապետության առևտրի կետերում արձանագրված ձվի դեֆիցիտի և իրացման գների կտրուկ բարձրացման առնչությամբ Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություններ էր սկսել հավի ձվի շուկայում: Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել ձվի շուկայում գործող առավել մեծ իրացման ծավալներ ունեցող 6 տնտեսվարող սուբյեկտներից, որոնք են. «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա», «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Աշտարակ ձու», «Լուսակերտի Հարություն թռչնաֆաբրիկա» և «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»: Ամփոփելով կատարված ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքները` այս տարվա մարտի 12-ին Հանձնաժողովը որոշում կայացրեց վարչական վարույթ հարուցել «ԼՏԹՖ» ընկերության նկատմամբ: Այս պահին ընթացքի մեջ է նաև «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ հարուցված վարչական վարույթը: Նշենք, որ վերջիններս Հանձնաժողովի կողմից ճանաչվել են որպես գերիշխող դիրք ունեցող:

«ԼՏԹՖ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի հիմքերը
Համաձայն վերոնշյալ 6 տնտեսվարողների կողմից հանձնաժողովին ներկայացրած տեղեկատվության, ձվի դեֆիցիտի և իրացման գների կտրուկ ավելացման օրերին ձու արտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծ քանակի ձու, որի գերակշիռ մասը պատկանել է «ԼՏԹՖ» ընկերությանը: Այսպես, 2010-ի դեկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, երբ խանութներում ձու չկար, արտադրողների մոտ ձվի միջին օրական մնացորդը կազմել է 4 506 849 հատ, որի 83 %-ը, կամ 3 763 838 հատ ձուն բաժին է ընկել հենց «ԼՏԹՖ» ընկերությանը: 6 թռչնաբուծական ֆաբրիկաների միջին օրական արտադրության ծավալի 52%-ը ևս ապահովել է այս ընկերությանը: Դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, երբ խանութներում առկա է եղել ձվի չբավարարված պահանջարկ, «ԼՏԹՖ»-ն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, այսինքն չի իրացրել արտադրված ձվի ամբողջ քանակը, ինչն էլ նպաստել է դեֆիցիտի առաջացմանը: Արձանագրվածը հաստատվել է նաև խոշոր սուպերմարկետների կողմից Հանձնաժողովին ներկայացրած գրավոր տեղեկատվությամբ:

Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են կեղծ փաստաթղթեր
Ձվի շուկայում կատարվող ուսումնասիության ընթացքում Հանձնաժողովը արտադրողներից պահանջել է ելքի բեռնագրեր, հաշիվ ապրանքագրեր և այլ փաստաթղթեր: Սեփական սխալները թաքցնելու կամ թերևս Հանձնաժողովին ապակողմնորոշելու միտումով որոշ տնտեսվարողներ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:
Սակայն Հանձնաժողովի փորձագետները բացահայտել են, որ շատ հաշիվ ապրանքագրեր արժանահավատ չեն, մասնավորապես դրանցից շատերը վկայում են, որ այն խանութները, որոնց անունով դուրս են գրվել այդ հաշիվ ապրանքագրերը կամ այդ գործարքներից ընդհանրապես տեղյակ չեն, կամ ավե լի սահմանափակ քանակով են ձու ստացել: Կան նաև դեպքեր, երբ կեղծարարությանը մասնակցել են հենց սուպերմարկետները, օրինակ,«ԼՏԹՖ»» իրացման փաստաթղթերից երևում է, որ դեֆիցիտի օրերին «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցին իրացրել է 220.000 հատ ձու, սակայն այս սուպերմարկետի գործունեության ուսումնասիրությունից պարզվել է, որ սուպերմարկետը իրականում շատ ավելի քիչ ձու է ստացել, քան դա արտացոլվել է հաշիվ ապրանքագրերում: Ստացվում է, որ ձու արտադրողները իրենց արտադրության մի զգալի քանակ իրացրել են անօրինական, ստվերային ճանապարհով, որն էլ իրենց հնարավորություն է տվել ձուն շուկաներում իրացնել անհամեմատ ավելի բարձր գնով:
Հանձնաժողովի ձեռքի տակ գտնվող կեղծ պայմանագրերը կփոխանցվեն Հարկային մարմիններին և ՀՀ Դատախազություն, որոնց լիազորության շրջանակում են նման գործերի հետաքննությունները:

Հանձնաժողովի ուսումնասիրությունների համար առիթ են հանդիսացել նաև ԶԼՄ հրապարակումները
Մասնավորապես, խնդիրը լուսաբանվել է ՀՀ Կառավարության «Հրապարակում» հաղորդաշարի «Ամանորյա թանկարժեք ձվածեղի մանրամասները» տեսանյութում, «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Ազգ», և այլ օրաթերթերի, ինչպես նաև «hetq.am» «news.am», «aysor.am» և այլ էլեկտրոնային պարբերականների հրապարակումներում:

Հանձնաժողովի նիստում քննարկված այլ հարցեր
Հանձնաժողովի մարտի 30-ի նիստում որոշում է կայացվել նաև գյուղացիական տնտեսություններից ստացված դժգոհությունների հիման վրա ազոտական պարարտանյութերի շուկայում ուսումնասիրություններ սկսելու և այդ շուկայում աշխատող տնտեսվարող սուբյեկտներից տեղեկատվություն պահանջելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում