Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ իր թիմի իրական ուժի մասին կարելի է խոսել 2015 թվականի փետրվարից հետո: Արգենտինացի մասնագետը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում կայացած «Խետաֆե»-ի դեմ հանդիպումը, որն ավարտվել է մադրիդյան ակումբի` 1:0 հաշվով հաղթանակով:
«Կարևորն այն է, թե որտեղ կլինի «Ատլետիկո»-ն փետրվարից հետո: Իսկ այժմ խոսք է գնում միավորներ վաստակելու մասին: Ինչ վերաբերում է խաղի ընթացքին, ապա առաջին խաղակեսում մեր թիմը լավ խաղ էր ցուցադրում և լիովին վերահսկում խաղի ընթացքը:
Կարծում եմ` կարևորն է, որ մենք երեք հաղթանակ ենք տարել շաբաթվա ընթացքում»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:








































