168.am-ը գրում է. «Մանկապարտեզի բակից հավաքած փայլուն քարերի ու կոնֆետի թղթերի հետ 5-ամյա աղջկաս գրպանից երեկ հանեցի թղթի մի կտոր: Թղթի վրա մեծատառերով և անսովոր կետադրությամբ գրություն էր՝ հասցեագրված «ՀԱՐԳԵԼԻ` ԾՆՈՂ»-ին: Իսկ դիմումը ոչ այլ տեղից է, քան «Միսս և միստր աշխարհ» միջազգային կոմիտեից: Մասնավորապես՝ «Միսս և Միստր Աշխարհ» Գեղեցկության, Տաղանդի և Նորաձևության Միջազգային Հեղինակավոր Մրցույթ-Փառատոնի միակ և օրինական հեղինակ և կազմակերպիչ» Ա. Խաչատրյանից (մեծատառերը բնօրինակից են.- Լ.Ա.):
Եվայսպես՝ «ՁերերեխանընտրվելէմասնակցելուՄալաթիա-ՍեբաստիահամայնքումկազմակերպվողմիսսևմիստրՄալաթիա-Սեբաստիա-2014 գեղեցկության, նորաձևության, տաղանդիմրցույթ -փառատոնին»: Ավելորդէասել, որ «միսսՄալաթիա-Սեբաստիա…» բառակապակցություննարդենծիծաղինոպաէառաջացնում: Սակայնկազմակերպիչներըհավանաբարայդգործոննէլենհաշվիառել, ևծնողներիառաջինևչհիմնավորվածանլուրջվերաբերմունքըփորձելենզսպել՝նշելով, թեինչպիսիհնչեղևհեղինակավորկազմակերպություններեններգրավվածայսգործում՝ «Միսսևմիստրաշխարհ», «Միսս 7 մայրցամաք» միջազգայինկազմկոմիտե, «Աշխարհիֆոտոմոդել», «Թոփմոդել» բարեգործականհասարակականկազմակերպություն, «Մինի/ջունիորթոփմոդելաշխարհ» կազմակերպություն: Սրանք, թերևս, չափազանցնեղխմբերինլայնորենհայտնիկազմակերպություններեն, որոնքմեծահոգաբար «7 մայրցամաք», «աշխարհ» հասկացություններումներգրավելեննաևմերփոքրիկՄալաթիա-Սեբաստիահամայնքը:
Այն, որ ոչ բոլոր ծնողներն են նման գրություն ստանալուց հետո ծիծաղում և այն նետում աղբարկղ, ակնհայտ է: Եթե նման մրցույթները պահանջված չլինեին, դրանք ամենամյա պարբերականություն չէին ունենա:
Նման գրություններ ստացել եմ դեռևս 5 տարի առաջ, երբ մանկապարտեզ էր հաճախում նաև ավագ դուստրս: Այն ժամանակ գրությունը ևս զվարճալի էր թվում, բայց բնակվում էինք այլ համայնքում, և մասնակցության հրավերն էլ համեմատաբար բարեհունչ էր թվում՝ երեխային առաջարկվում էր պայքարել արդեն… «միսս Արաբկիր» տիտղոսի համար:
Հասկանալի է, որ նման դատարկ ու ոմանց համար եկամտաբեր մրցույթների կազմակերպիչների գործի հաջողության հիմքում ծնողների, թող ներվի ասել, մանկամտությունն, իսկ ավելի ստույգ՝ հիմարությունն է: Ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները դառնան աստղ, գեղեցկության, նրբագեղության մրցույթի հաղթող: Ու այս ծնողների փառասիրության վրա էլ խաղում են նմանօրինակ մրցույթների կազմակերպիչները: Ծնողներին հրապուրիչ է թվում գաղափարը՝ իրենց «գեղեցիկ, նորաձև և, գլխավորը, տաղանդավոր» երեխային տեսնել նախ՝ «Միսս կամ միստր Մալաթիա-Սեբաստիա»: Իսկ Մալաթիա-Սեբաստիան, ինքներդ հասկանում եք, արդեն ուղիղ ճանապարհ է դեպի «Միսս/ միստր/ աշխարհ», «Միսս 7 մայրցամաք» կամ, ինչո՞ւ հեռու գնանք, «Աշխարհի ֆոտոմոդել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում









































