Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Տեր-Պետրոսյանն ընդդիմության առաջնորդի թագը դրեց Ծառուկյանի գլխին. Ստյոպա Սաֆարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, արդյոք Ձեզ համար պա՞րզ էին եռյակի վերջին հանրահավաքի ուղերձները:

– Ես այդ հանրահավաքից երեք խումբ խնդիրներ կառանձնացնեի. առաջինը՝ արտաքին քաղաքական. Տեր-Պետրոսյանի ելույթը բացահայտ ցուցադրեց, որ գոնե իր, եթե չասեմ՝ մյուս գործընկերների և Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ լարվածություն ու անվստահություն կա: Նա փորձ էր անում հանրահավաքի ու շարժման ուղղվածությունը դարձնել այն, որ դա ամենևին ԵՏՄ-ի և ԵՏՄ անդամակցության դեմ չէ: Եթե չլիներ այդ լարվածությունը Մոսկվայի և եռյակի որոշ ներկայացուցիչների միջև, թերևս Տեր-Պետրոսյանը նման անդրադարձ չէր էլ կատարի: Սա առաջին պատճառն էր հանրահավաքում ԵՏՄ-ի մասին խոսելու, նաև նրա փորձերը՝ լռեցնելու հարթակի այլ ձայները:

Ի դեպ, հետաքրքիր էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկեց, որ պայմանավորվածություն է եղել մի շարք խնդիրների մասին չխոսել, բայց քանի որ խոսվեց, ինքն էլ է խոսում, ուստի, հավանաբար, այդ հարցերից մեկը դա է: Ըստ էության՝ Տեր-Պետրոսյանը խախտել է պայմանավորվածությունը՝ թերևս դրա համար ունենալով ծանրակշիռ պատճառներ, որը, կարելի է ասել, Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն էր: Պատահական չէր, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ռուսական մամուլը ներկայացրեց որպես ԵՏՄ-ի դեմ, և թերևս Տեր-Պետրոսյանի ուրբաթ օրվա ելույթը գալիս է կապելու այս երկու հետևանքները և ասելու, որ այդ լարվածությունն առկա է Ռուսաստանի և գոնե Լևոն Տեր-Պետրոսյանի միջև: Սակայն խախտելով կանոնը՝ Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ, ակնկալում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դրա մասին չի խոսի: Թե ինչպես են այդ հաշվարկները կատարել կամ ինչպես են դա ապահովելու՝ չեմ կարող ասել, բայց ակնհայտ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց և հասկացրեց, որ եթե Տեր-Պետրոսյանն իրավունք ունի խոսելու, ինչը ինքը հարգում է, ապա ինքը ևս իրավունք ունի խոսելու այդ խնդիրների մասին:

ԵՏՄ-ի թեմային անդրադառնալու երկրորդ պատճառն այն է, որ վերջին մեկ տարում Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը հայտարարել է, որ գործընթացն անդառնալի է, ինչը տարաբնույթ մեկնաբանություններ կարող էր ունենալ՝ սկսած նրանից, որ դա անխուսափելի գործընթաց է, որևէ մեկը այն չի կարող կանգնեցնել, հետևաբար Տեր-Պետրոսյանն ի՞նչն անի: Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հիմնավորել իր դիրքորոշումները, այդ թվում՝ զավեշտալի հայտարարություններ անելով եվրոպական ինտեգրացիայի համեմատությամբ եվրասիականի առավելությունների մասին:

Այս երկու գործոնները գալիս են պնդելու, որ նա ստիպված էր Ռուսաստանի առջև և նաև շարժման հետագա ուղղվածության առումով հիմնավորել իր որոշումը, որը չէր անում վերջին մեկ տարում: Այժմ նա նույնիսկ ավելի շատ ջանքեր թափեց՝ հիմնավորելու Հայաստանի օգուտները, քան Սերժ Սարգսյանն էր արել: Հետևաբար խնդիրների առաջին խումբն անվանենք շարժման ուղղվածության խնդիրներ, որի արտաքին բաղադրիչը սա էր:

Երկրորդ խնդիրն այն է, թե ինչ է անելու շարժումը՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ այլ բան, և ե՞րբ է անելու: Նկատելի էր, որ հարթակը այդ ծով բազմությանը հրավիրել էր, բայց հարթակի վրա ընդամենը բանավեճ էր դրա շուրջ: Տեր-Պետրոսյանն, իհարկե, սքողեց՝ ասելով, որ ստրատեգիան և տակտիկան պետք է առանձնացնել իրարից, և ամեն ինչի մասին պետք չէ բարձրաձայն խոսել: Այսինքն՝ փորձ արեց տարաձայնություններն այսկերպ լղոզել, իրականում եռյակի առաջնորդների ելույթները ցույց տվեցին, որ շարժման գործողությունների հետ կապված լրջագույն տարաձայնություններ կան:

Հենց դրա ապացույցն է այն, որ Գագիկ Ծառուկյանի ելույթում թիրախներն այնքան էլ հստակ չէին: Իշխանափոխություն, իհարկե, լինելու է, որի մասին բոլորը գիտեն: 2018-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, այս իշխանությունը հեռանալու է, ուստի ընդամենը ակնարկել գործընթացի մասին, խոսել միասնական շտաբների ստեղծման ու շարժման մասին՝ դեռևս չի նշանակում, թե դրա նպատակն արտահերթ իշխանափոխությունն է:

– Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի ելույթը ծրագրայի՞ն չէր, և Վարդան Օսկանյանի ասած՝ «ճանապարհային քարտեզը» չներկայացվե՞ց:

– Իհարկե՝ ոչ: Խոսել կազմակերպչական կառույցներ ստեղծելու մասին՝ դեռ ոչինչ չի նշանակում: Այդ կառույցները հիմա էլ կան, բոլոր կուսակցություններն էլ ունեն իրենց ստորաբաժանումները, որոնք էլ հենց նույն կոմիտեներն են: Եռյակի երկու առաջնորդները՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, համաձայնել են ողջ հանրահավաքը նվիրել Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին: Տեր-Պետրոսյանը բավականին տեսանելի ձևով փորձեց ցույց տալ, որ թագը դնում է Գագիկ Ծառուկյանի գլխին՝ որպես ընդդիմության առաջնորդի: Ներկայացման ձևից բացառապես այդ տրամադրությունն էր: Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցներն իսկապես խնդիր էին դրել այդ հանրահավաքը դարձնել իրենց ուժի ցուցադրության և Ծառուկյանի հավակնությունների ու առաջնորդության հարթակ:

Եթե Տեր-Պետրոսյանն այդ խաղի մեջ էր, ապա ակնհայտորեն նկատելի էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակում էր միանգամայն այլ սպասումներով: Նրա ելույթի շեշտադրումները, մասնավորապես՝ այն, որ մենք պայմանավորվել ենք, որ այս հանրահավաքում ծրագրային խոսք կասի Գագիկ Ծառուկյանը, և թող նա քվեարկության դնի հենց այս պահից իշխանափոխություն սկսելու գործընթացը, նշանակում է, որ «Ժառանգության» առաջնորդը բոլորովին այլ ակնկալիքներով է հարթակում՝ այնպես, ինչպես հարթակից ցած կանգնած հազարավոր մարդիկ:

– ՀԱԿ առաջնորդն իր ողջ ելույթը նվիրեց ԵՏՄ-ի դեմ խոսողներին՝ դա համարելով վնասակար, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին դեմ արտահայտվեց ԵՏՄ-ին: Ինչո՞վ է ավարտվելու այս հակադրությունը, հնարավո՞ր է, որ «Ժառանգությունն» ի վերջո լքի եռյակը, կամ նրան դուրս մղեն այնտեղից:

– Սա շարժման ուղղվածությունը որոշելու համառ պայքար է Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Այս կտրվածքով Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացրեց, որ չէր ցանկանում այս թեմայով խոսել, բայց Տեր-Պետրոսյանը ստիպեց դա անել: Մի կողմ թողնելով այն կսմիթները, երբ Տեր-Պետրոսյանը շատ անպատվաբեր ձևով գնահատականներ տվեց ոչ միայն ԵՏՄ-ի դեմ հանդես եկող շատ մարդկանց, այլև հաշվի չառավ, որ այդ տեսակետը կրողների մեջ է նաև իր հետ հարթակին կանգնած առաջնորդներից մեկը, այդ ամենում նաև անձնական վրեժխնդրության նման բան կար, բայց խոշոր առումով այն մնում է որպես պայքար՝ հանուն շարժման առաջնորդության:

Հանրահավաքում նկատելի էր նաև, որ թեև նախապես հայտարարվել էր, որ արտաքին քաղաքականության մասին չեն խոսելու, սակայն այդ կանոնը չգործեց, և այն ժայթքեց հենց հարթակում՝ ժողովրդի աչքի առջև: Հասկանալի է, որ վաղ թե ուշ այդ խնդրի մասին խոսվելու էր, և այդ պայմանը, որ դրվել էր, իրականում կյանք ունենալ չէր կարող: Արտաքին ազդակները, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ Մոսկվայի անվստահությունը ստիպեց նրան խոսել դրա մասին և այդ առումով փորձեց ոչնչացնել հակառակ տեսակետն ունեցողներին: Տեր-Պետրոսյանի ելույթից կարելի է եզրակացնել, որ նա իր առջև խնդիր էր դրել այլ տեսակետ կրողներին հարթակից լուսանցք մղելու, դրա համար դա ներկայացնում էր որպես կայացած իրողություն: Կհեռանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակից, թե՞ ոչ, կշարունակի՞ պայքարը շարժման ուղղվածության համար, թե՞ ոչ՝ ես չեմ կարող ասել, բայց մի բան ակնհայտ էր՝ հանրահավաքի մասնակիցները ամենևին այդ նպատակի համար չէին հավաքվել, հետևաբար կարելի է ասել՝ այդ պայքարը ընդամենը հիշեցնում էր մի հեռուստաբանավեճ, որին ունկնդիր էին և հարթակից ցած կանգնածները, և ժողովուրդը:

Մի այլ կարևոր հարց. Տեր-Պետրոսյանը որքան էլ տպավորություն ստեղծեց, որ թագադրում է Գագիկ Ծառուկյանին և թույլ է տալիս, որ հանրահավաքը ծառայի նրա առաջնորդության հռչակման նպատակին, այդուհանդերձ՝ նա մի քանի բան արեց, որոնք ուղղված էին Ծառուկյանի դեմ: Նախ՝ վերհիշելով իր քաղաքագիտական վերլուծությունը և ակնարկելով Գագիկ Ծառուկյանին բերելը՝ հասկացնել տվեց, որ ինքն է մնում շարժման առաջնորդը: Դրանից բացի՝ նա փորձ արեց չափազանց էժանացնել այն միջոցառումը, որտեղ պիտի Գագիկ Ծառուկյանը թագադրվեր. իր անեկդոտների որակը, պատմելու ձևը, թաղային հեղինակությանը բնորոշ բառապաշարը և ինտոնացիան անուղղակիորեն ցույց էին տալիս, որ այդ օրվա միջոցառման մակարդակը, նշաձողը դա է: Նա փորձում էր մտնե՞լ այդ մթնոլորտի մեջ, հաճոյանա՞լ այդ լսարանին, որտեղ գերազանցապես ԲՀԿ համակիրներն էին, թե՞ պարզապես հարվածում էր թիկունքից՝ այս պահին չեմ կարող ասել, բայց հաստատ նրա վարքագիծն ավելի էր էժանացնում այն միջոցառումը, որը ԲՀԿ-ն քարոզչական և այլ եղանակներով բավական մեծ սպասումների էր հանգեցրել: Ի դեպ, Տեր-Պետրոսյանի պատմած՝ ոտքը տրորելու անեկդոտը շատերի մոտ ընկալվել է որպես առայժմ համբերելու և հետագայում իր ուզածն անելու ակնարկ:

– Եռյակում արտահերթ ընտրությունների գնալու հիմքեր տեսնո՞ւմ եք, կա՞ դրա համար նախադրյալ:

– Նախադրյալ կլինի այն, եթե երեք քաղաքական առաջնորդներն ընդհանուր հայտարարի գան, բայց միայն այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջարկն է անում, հետո առաջարկում է Ծառուկյանին քվեարկության դնել այդ հարցը, եթե Գագիկ Ծառուկյանը խոսում է այլ ստրատեգիայի մասին, նշանակում է՝ եռյակում դեռևս համաձայնեցված չէ ամենակարևոր հարցը՝ ինչ են անելու: Տեր-Պետրոսյանը հաշվարկում է, թե ինքը կկարողանա, իր իսկ խոսքով, ընդդիմադիր շարժման մեջ չափազանց խորը մխրճել Գագիկ Ծառուկյանին, բայց նկատենք, որ Գագիկ Ծառուկյանի ելույթը շարունակում էր մնալ չափազանց զգուշավոր, և այդ առումով ոչ միայն արտահերթ իշխանափոխության հստակություն չէր մտցնում կամ դրա համար պայքարելու վճռականության մասին չէր, այլև, ըստ էության, տևական ժամանակահատվածում խնդիրներ դնելու և դրանք լուծելու նպատակ էր հետապնդում: Իհարկե, ինչ-որ չափով սպառնալիքն ուղղված էր Սերժ Սարգսյանին, խոսք էր գնում, որ եթե այդ պահանջները չբավարարվեն, ապա դրանք կհանգեցնեն իշխանափոխության, բայց ամբողջ ելույթի տրամաբանությունն էր ավելի կոնկրետ խնդիրներ դնելը և դրանք լուծելը, ինչպիսին նա համարեց սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետաձգումը, նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխումը:

Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի համար այս շարժումը կոնկրետ խնդիրներ դնելու և դրանք լուծելու շարժում է: Րաֆֆի Հովհաննիսյանի համար այս շարժումը պիտի լինի այս պահից սկսյալ իշխանափոխության արտահերթ գործընթաց սկսելու շարժում, որը պիտի ավարտվեր մինչև ապրիլի 24-ը՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններով: Լևոն Տեր-Պետրոսյանի համար նույնպես այս գործընթացը, կարծես թե, արտահերթ իշխանափոխության խնդիր է, բայց քանի որ շարժման մեջ մեծագույն կշիռն ունի Գագիկ Ծառուկյանը, և դա տեսանելի է, թերևս սպասելի է դարձնում այն, որ այս խնդիրը ևս մի տևական ժամանակ անլուծելի կմնա: Տեր-Պետրոսյանի այն հաշվարկն ու հպարտությունը, թե իր քաղաքագիտական վերլուծությունն իրականացել է, Գագիկ Ծառուկյանն իրենց հետ հարթակում է և սկսել է այդ գործընթացը, ընդամենը բլեֆ է, որովհետև Ծառուկյանը հարթակում է ոչ թե Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության շրջանակներում, այլ 2017-18 թվականների ընտրական փուլերից առաջ, այսինքն՝ իր ստրատեգիայի շրջանակներում: Հետևաբար, մենք ունենք երեք իրար հակասող և միմյանց հետ դեռևս չհամաձայնեցված ստրատեգիաներ, որոնց վերաբերյալ տեսանք բանավեճ հարթակի վրա:

Նկատելի է, որ առաջնորդության հարցը, որն արդեն մտել է օրակարգ և որի մասին չի բարձրաձայնվում, ըստ էության, հավելյալ լարվածություն է առաջացրել: Տեր-Պետրոսյանի պահվածքը հենց դրա մասին էր խոսում՝ առաջնորդության նշաձողն անուղղակի անեկդոտներով ցուցանելու և ակնարկելու եղանակով: Մյուս կողմից՝ նա կարող էր այդպիսի պատճառներ ունենալ. չմոռանանք, որ հոկտեմբերի 10-ին եռյակն ավելի քիչ մարդ էր բերել հրապարակ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթների ժամանակ, և հակառակը՝ շատ ավելի մարդաշատ էր դարձրել հենց այն օրը, երբ Ծառուկյանը պետք է ելույթ ունենար: Այսինքն՝ խանդը և առաջնորդության համար կռիվը արդեն իսկ տեսանելի են:

 

Լուսանկարը՝ aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում