Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Հարկավոր է ինչ-որ նոր բան անել, որպեսզի մրցակիցը չկարողանա հասկանալ՝ իրականում ինչ ես դու ցանկանում իրականացնել: Երբեք չես կարող պատկերացնել, թե Ռոնալդուն ինչ է ուզում անել. նա միշտ նոր ձևերով է խաղում: Ռոնալդուն իմ կուռքն է»,- Marca-ն, վկայակոչելով ESPN-ը, փոխանցում է Բեյլի խսքերը:






































