2018 թվականին Ռուսաստանում կարող է ի հայտ գալ արևմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը: Դրանք նկատելի կլինեն հորատման ոլորտում տեխնոլոգիաների արտահանման, արկտիկական հանքավայրերի վերամշակման, ինչպես նաև թերթաքարային պաշարների վրա: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյին:
«Պատժամիջոցների բացասական ազդեցությունն այդ ուղղություններով դեռևս այնքան էլ նկատելի չէ, սակայն երկարաժամկետ հեռանկարում այն կարող է հայտնվել մոտ 2018-ին: Հենց այդ ժամանակաշրջանում է նախատեսված շահագործման ենթարկել մի քանի խոշոր հանքավայրեր»,- ասել է նախարարը:



































