Գերագույն ռադայի ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան առաջիկա 7 օրերին, սակայն արդեն հայտնի է, որ առաջատարը նախագահ Պորոշենկոյի կուսակցությունն է և վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատը»: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Պորոշենկոն հայտարարել է, որ իշխող կոալիցիայի ձևավորումը կսկսի արդեն երկուշաբթի:
Նախագահը նաև հույս է հայտնել, որ կոալիցիայի կազմման առնչվող բանակցությունները, նոր վարչապետի և Ռադայի խոսնակի թեկնածությունների համաձայնեցումը կավարտվեն 10 օրից:
Պորոշենկոն հայտարարել է, որ «Ժողովրդական ճակատին» համարում է իր հիմնական գործընկերն ապագա կոալիցիայում, որտեղ պատրաստ է տեսնել գրեթե բոլոր ուժերին՝ բացի «Ռեգիոնների կուսակցության» «ժառանգներից»:
Նախագահի խորհրդական Օլեգ Մեդվեդևի խոսքով՝ խորհրդարան անցած 7 կուսակցություններից առնվազն 5-ը կմասնակցեն 8-րդ գումարման Ռադայի կոալիցիայի ձևավորման բանակցային գործընթացին:







































