Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ընտրական տեղամասերը փակվել են այսօր՝ տեղի ժամանաով ժ. 20:00-ին:
Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալով՝ ժ. 16:00-ի դրությամբ ընտրատեղամասեր են գնացել գրանցված ընտրողների 40,42%-ը, հայտնում է RIA Novosti-ն:
5 տարվա ժամկետով ընտրվել է 423 խորհրդարանական: Ուկրաինայի իշխանությունները խոստովանել են, որ չեն կարող անցկացել ընտրություններ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում:
Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 52 քաղաքական կուսակցություն, սակայն նրանցից միայն 29-ն է մասնակցել ընտրություններին կուսակցական ցուցակով:
Միջազգային exit poll-ի տվյալով՝ Ռադա է անցնում 7 կուսակցություն: Առաջատարն է «Պյոտր Պորոշենկոյի բլոկը», որը հավաքել է ձայների 22,2%-ը:
Երկրորդ տեղում է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատը»՝ 21,8%-ով, այդ կուսակցությանը հաջորդում է Լվովի քաղաքապետի կուսակցությունը՝ «Ինքնօգնությունը»՝ 14,2%-ով, այնուհետև «Ընդդիմադիր բլոկն» է՝ 7,8%-ով:
Ռադա է անցել նաև Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը՝ 6,4%-ով, «Ազատություն» ազգայնական կուսակցությունը՝ 5,8%, ինչպես նաև նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ ընտրողների 5,6%-ով:
Միջազգային exit poll-ն անցկացրել են Կանադայի կառավարությունը, Ուկրաինայի «Վարկանիշ» սոցիոլոգիական խումբը, Baltic Surveys/The Gallup Organization-ը (Լիտվա)՝ The International Republican Institute-ի օգնությամբ:




































