Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին: Մեր այն դիտարկմանը, թե Ծառուկյանը հայտարարում է , որ իշխանափոխություն կպարտադրեն, նստացույց կանեն, եթե իրենց պահանջները չբավարարվեն, Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Եթե չէ՞: Այդ եթե-ն երբ կվերանա, կոնկրետ կուզենան նստացույց անել, իշխանությունների հրաժարականը կպահանջեն, մենք այնպայման կխոսենք դրա մասին, այսօր դրա անհրաժեշտությունը չկա»:
Նա ընդգծեց, որ երբ հանրահավաքը վերլուծենք, ապա հասկանալի կդառնա, որ իշխանությունները մտահոգվելու պատճառ չունեն:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:









































