Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գովեստի խոսքեր է հասցեագրել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին` «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը ցուցադրած հիանալի խաղի համար: Սակայն մասնագետը քննադատել է ֆուտբոլիստին` հաճախ կեղծակերպումների դիմելու պատճառով:
«Նեյմարը մեծագույն հարձակվող է: Սակայն ես ատում եմ, երբ նա կեղծակերպումների է դիմում: Եթե մրցակիցը մի փոքր անգամ դիպչում է Նեյմարին, նա անմիջապես խոտածածկին է ընկնում:
Դա զայրացնում է: Սակայն ինչ վերաբերում է այդ ֆուտբոլիստի ցուցադրած խաղին, այն դիտարժան է»,- Marca-ն մեջբերում է Կպելոյի խոսքերը:








































