2012թ. աստղերի ամենագեղեցիկ և ցնցող հագուստները հիշել է Wday-ը:
Ջեսիկա Բիլը, Քեյթ Հադսոնը, Էմմա Սթոունը, Քրիստեն Ստյուարտը և Կիրա Նայթլին կրել են տարվա ամենագեղեցիկ հագուստները:
Սակայն այս ցուցակում առաջինը Ամանդա Սեյֆրիդն է: Նրա համար 2012-ը հագեցած տարի էր: Իր գեղեցիկ զգեստները նա հասցրել է ցուցադրել «Թշվառները» ֆիլմի պրեմիերաների ժամանակ: Պրեմիերաներից մեկին Ամանդան ներկայացավ մինչև հատակը ձգվող շքեղ սև զգեստով, որի վերնամասը ասեղնագործված էր ոսկեգույն թելերով: Աչքի ընկնող էր նաև դերասանուհու սանրվածքը և դիմահարդարումը:









































