«Բոլորին առողջություն, հաջողութուն եմ մաղթում, ամենակարևորը՝ մի՛ լքեք այս երկիրը: Փորձենք մի բան անել, ինտենսիվ աշխատանքն ի վերջո հաջողություն է բերում: Նախագահական ընտրություններին մի բան փոխենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
Խոսելով նոր տարում ակնկալիքների մասին՝ Հ. Բագրատյանը ցանկություն հայտնեց, որ վերջապես աշխուժություն սկսվի տնտեսության մեջ, մարդիկ հավատան ամենակարևորին՝ իր նախընտրական կարգախոսներից մեկին՝ «Իսկական արժեք կարելի է ստեղծել միայն հայրենիքում»:
«Վերջ պետք է տալ, որ գնում ենք դուրս, դրսում հաջողության ենք հասնում: Դա իսկապես ապակողմնորոշում է մեզ: Եկեք մեր հայրենիքը կարգի բերենք ու այդ արժեքները ստեղծենք հայրենիքում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:








































