Հարավաֆրիկյան հանրապետությունում ճանապարհային ոստիկանության տեսուչի վեց հավակնորդներ չեն անցել ֆիզիկական տոկունության թեստը և մահացել են` դառնալով սաստիկ շոգի զոհ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ճանապարհային ոստիկանի թափուր 90 աշխատատեղերի համար հավակնել է 34 հազար մարդ: Փորձությունը ներառել է 4 կմ վազք:
Քվազուլու-Նաթալ մարզի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ տասնյակ հավակնորդներ կորցրել են գիտակցությունը սաստիկ շոգի պատճառով և տեղափոխվել հիվանդանոց:
«Մենք ցավում ենք, որ մարդիկ են մահացել և տուժել տոկունության թեստի հետևանքով»,-ասել է նա և հավելել, որ ընթանում է հետաքննություն:









































