Ցանկանում եմ, որ 2013-ին հասարակությունը դադարի հարմարվել: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շնորհավորելով հասարակության Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ նման մաղթանք հղեց մշակութաբան Վարդան Ջալոյանը:
Նա ցանկանում է, որ 2013թ.-ին հասարակությունը դադարի հարմարվել երկրում ստեղծված իրադրությանը, դադարի աչք փակել բացասական երևույթների վրա:
«Ես ցանկանում եմ, որ հասարակությունն ունենա այն, ինչ այսօր բացակայում է՝ հույս, որովհետև միայն հույս ունեցող մարդը կարող է երկրում որևէ բան փոխել»,- նկատեց Ջալոյանը՝ հասարակությանը մաղթելով հաջողություն:








































