Լիվերպուլյան քառյակի երկրպագուն, ով կես դար պահել էր քառյակի ստորագրություններով լուսանկարը, միայն հիմա է իմացել, որ այդ ստորագրությունները իր կուռքերին չեն պատկանում: Այս մասին հաղորդում է Fedpost-ը:
61-ամյա Քրիստինա Պրոկտերը հիշում է, թե ինչպես է 12 տարեկան հասակում գնացել Ջոն Լենոնի տուն` ստորագրությունը ստանալու համար: Երգիչը տանը չէր, սակայն նրա մորաքույրը աղջնակին տուն հրավիրեց: Իմանալով, թե ինչի համար է նա եկել, կին մի քանի րոպե անց խոհանոցից դուրս եկավ ձեռքին մի նկար, որի վրա ոչ միայն Ջոնի, այլև Փոլի, Ջորջի և Ռինգոյի ստորագրություններն էին:
Այդ ժամանակ Քրիստինան չէր էլ կասկածում, որ շատ տարիներ անց, երբ նա փորձագետներին կխնդրի գնահատել այդ լուսանկարը, սպասված 2000 ֆունտի փոխարեն այն 20 ֆունտից ավել չեն գնահատի:
Կեղծ լուսանկարի բացահայտումը շարունակվեց նաև հեռուստաշոուի ժամանակ, փորձագետ Հիլարի Քեյը պնդեց, որ լուսանկարը ստորագրել է Ջոն Լենոնի մորաքույր Միմին:
Սակայն, ինչպես ասել է Քրիստինա Պրոկտերը, այդ լուսանկարը կմնա իր սենյակի ախպտին և, միևնույն է, իր համար մեծ նշանակություն ունի:









































