Իրանի իշխանությունները նախատեսում են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող օդանավակայանը տեղափոխել`դրա տակ նավթահանքի աղբյուրի հայտնաբերման պատճառով:
Այն հայտնաբերվել է Ահվազ քաղաքում գտնվող միջազգային օդանավակայանի շենքի տակ: Իրանի Ազգային նավթային ընկերությունը որոշել է գնել օդանավակայանը և դրա տակ գտնվող նավթահանքի աղբյուրը: Նոր օդանավակայանը կկառուցվի Ահվազ քաղաքից 15 կմ հեռավորության վրա:
Ահվազի օդանավակայանը երկրի ամենածանրաբեռնված օդանավակայաններից է, և օրական 30 չվերթ է ընդունում ԱՄԷ-ից, հաղորդում է Rbc-ն:











































