Բժիշկները նախազգուշացնում են, որ սպիրտային խմիչքների ու էներգետիկ ըմպելիքների զգալի օգտագործումը կփչացնի ամանորյա տոնը, ավելին, բացասաբար կազդի ձեր առողջության վրա:
Նման եզրակացությունը հիմնավորվում է նրանով, որ էներգետիկ ըմպելիքների ու ալկոհոլի միավորումն անուղղելի վնաս է հասցնում մարդու կենտրոնական նյարդային համակարգին, հայտնում է eurosmi.ru-ն:
Էներգետիկ ըմպելիքն ուժեղ տոքսիկ է նյարդային համակարգի համար, այն մարդու օրգանիզմն ուժեղ գրգռման վիճակի է հասցնում, իսկ դրան գումարվում է նաև ալկոհոլը:
Այն կարող է հանգեցնել ճնշման բարձրացման ու սրտանոթային խնդիրների սրացման:
Հարկ է հիշեցնել, որ էներգետիկ ըմպելիքը, թեև չի պարունակում ալկոկոլ, սակայն արգելված է անչափահասներին:
Բացի այդ՝ հունվարին թեև շատ երեխաներ են ծնվում, սակայն դա անբարենպաստ ժամանակ է երեխաների բեղմնավորման համար, քանի որ երեխաների ծնողների արյան մեջ ալկոհոլի պարունակությունն այնքան էլ լավ ցուցանիշ չէ առողջ սերունդ ունենալու համար:










































