Գենետիկայով զբաղվող մասնագետները թույլտվություն են խնդրել դպրոցում 27 մարդու սպանած Ադամ Լանզի ԴՆԹ-ն ուսումնասիրելու համար: Գիտնականները ցանկանում են հայտնաբերել որևէ անոմալիա կամ մուտացիա, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բացատրել նրա արարքը:
Համալսարանի ներկայացուցիչ Թոմ Գրինը չի բացառում, որ գենետիկայով զբաղվող մասնագետները կկարողանան պարզել, թե ինչով է ղեկավարվել մարդասպանը այդ պահին: Հավանաբար նրա գեներում կան այնպիսի փոփոխություններ, որոնք կապված են բռնության, ագրեսիվ վարքագծի դրսևորման հետ: Սակայն շրջապատող միջավայրի ազդեցության գործոնն էլ չի բացառվում:
Սա առաջին նման հանցագործի ԴՆԹ ուսումնասիրությունն է: Բժշկական համալսարանի մեկ այլ գիտնական չի բացառում շիզոֆրենիայի դրսևորումը, որը հաճախ բռնությամբ է երևակվում: Այս երևույթը մեծացնում է խտրականության դրսևորման ռիսկը:
Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Հարոլդ Բուրզտայնը զգուշորեն է վերաբերվում գենետիկների նախաձեռնությանը: Նրա կարծիքով՝ այդպիսով նրանք շեղում են իրական խնդրից, թե ինչպես կանխել բռնությունը: Մարդասպանի գենի հայտնաբերումը խնդրի հեշտ լուծման տարբերակ է, որը թույլ կտա արագ ուղղել մարդուն:








































