Guinness իռլանդական գարեջրի բրենդը 1980-ական թթ. ցանկացել է խզել բոլոր կապերը երկրի հետ և ներկայանալ որպես զուտ անգլիական գարեջրի տեսակ։ Սրա պատճառն այն է, որ Լոնդոնը դժգոհ էր իռլանդական քաղաքականությունից և հանրապետական բանակի կողմից երկրում պայթյունների կազմակերպումից: Այս մասին գրում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի լրատվամիջոցները:
Այս մասին, ինչպես գրում է The Irish Times-ը, հայտնի է դարձել Իռլանդիայի վարչապետի դեպարտամենտի կողմից հրապարակված փաստաթղթերից: 2012 թ. լրացել է նյութերը գաղտնի պահելու ժամկետը՝ անցել է 30 տարի, ինչը թույլ է տվել հրապարակել դրանք։









































