Իբի իսպանական քաղաքում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել: Քաղաքապետը տապալված է, իշխանությունը գրավել են քաղաքացիները: Ճիշտ է, ընդամենը մեկ օրով:
Դեկտեմբերի 28-ին այստեղ տոնում են «Հիմարների օրը»: Դրա գլխավոր բաղկացուցիչ մասն է ալյուրով և ձվերով պայքարը: Այս ոչ այնքան հետաքրքիր զենքի օգնությամբ փառատոնի մասնակիցները քաղաքապետարանի շենքի մոտ հեղաշրջում են իրականացնում և ընտրում են իրենց քաղաքապետին: Նորաթուխ իշխանությունը քաղաքացիներից սկսում է հարկեր գանձել: Գումարը խորհրդանշական է, բաց նրանց, ովքեր հրաժարվում են վճարել, ալյուրով են պատում և բանտ են նետում, որը տեղակայված է քաղաքի հրապարակում: Կեսօրին մոտ թատերաբեմում հայտնվում է, այսպես կոչված, ընդդիմությունը: Այն փորձում է տապալել նորընտիր քաղաքապետին: Հենց այդ պահին գործի են անցնում ոչ միայն ալյուրը և ձվերը, այլ ավելի ծանր զենքերը՝ պայթուցիկները և կրակմարիչները: Մարտն ավարտվում է համընդհանուր տոնակատարությամբ և պարերով:
Այս ավանդույթը արդեն ավելի քան 200 տարեկան է, բայց ոչ ոք չի հիշում, թե ինչպես է այն ի հայտ եկել:








































