Հարավային Կորեայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ծնեբեկը կարող է օգնել մարդուն հաղթահարել խումհարը: Բացի այդ՝ ծնեբեկը պաշտպանում է լյարդը տոքսիններից, հայտնում է odnoy-strokoy.ru կայքը:
Նման արդյունքի հնարավոր է հասնել շնորհիվ ծնեբեկի կազմում առկա ամինաթթուների ու հանքանյութերի, որոնք մեծ քանակությամբ առկա են ծնեբեկի տերևներում:
Հետազոտողները պնդում են, որ ամինաթթուները խթանում են ֆերմենտների ֆունկցիան, որոնք մարդու օրգանիզմում արագացնում են ալկոհոլի դուրսբերման գործընթացը:
Բացի այդ՝ ծնեբեկում առկա հանքանյութերը իրենցով փոխարինում են այն նյութերը, որոնք օրգանիզմը կորցնում է ալկոհոլի չարաշահման հետևանքով:
Գիտնականները վստահեցնում են, որ ծնեբեկը լյարդը պաշտպանում է տոքսիններից:








































