Ամանորյա տոներին ընդառաջ ՀՀ կառավարության անդամներ այսօր այցելել են Լուսակերտի թիվ N զորամաս մասնակցելու նորակոչիկների երդման արարողությանը:
Հայաստանի Հանրապետության բնապահապանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է երդման արարողությանը: Նախարարները և բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը շրջայց են կատարել զորամասում ծանոթացել զինվորների համար ստեղծված պայմաններին: Բնապահպանության նախարարության կողմից մրգեր, ծխախոտ, քաղցրավենիք:
Խաչիկ Հակոբյանը նորակոչիկներին և բոլոր զինծառայողներին շնորհավորելով ամանորն ու սուրբ ծնունդը՝ մաղթել է բարի ծառայություն և հույս հայտնել, որ պատվով կկատարեն իրենց վրա դրված բարձր առաքելությունը:
Նորակոչիկներին իրենց բարեմաղթանքներ են հղել ու արժեքավոր նվերներ են տվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:









































