Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ` եգիպտացի փորձագետ Ջումալ Օնալը հայտարարել է, որ Թուրքիան արաբական աշխարհում հանրաճանաչություն է վայելում իր եվրոպական կողմնորոշմամբ: Ելնելով արաբական ԶԼՄ-ների և տարածաշրջանում շրջելու իր սեփական փորձից` Օնալը վստահեցնում է, որ վերջին շրջանում ոչ թե «մերձավորարևելյան Թուրքիան», այլ հենց «եվրոպական Թուրքիան» է գրավում Թունիսին, Եգիպտոսին, Ալժիրին, Լիբիային:
Այդ պատճառով էլ այդ երկրների կառավարությունները զարգացման իրավական ու ժողովրդավարական մոդելների ընտրության հարցում կողմնորոշվում են դեպի Անկարա: Ընդ որում, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը Մերձավոր ու Միջին Արևելքի համար էլ ավելի կմեծացներ Թուրքիայի հանրաճանաչությունը. դա մեծապես կողջունվեր արաբական երկրների կողմից:







































