The Sun թերթը կազմել է աստղերի հետաքրիր վարկանիշը, որոնց դեմքի մասերը բրիտանուհիներն ամենաշատն են ցանկանում ստանալ, երբ գնում են պլաստիկ վիրաբույժի մոտ:
Լավագույն քթի կրող համարել են դքսուհի Քեթրինին:
Այն դեպքում, երբ ամերիկուհիները ցանկանում են Մեգան Ֆոքսի ունքերը, ապա անգլուհիներն ավելի հեռու են գնացել: Բացի Քեմբրիջի դքսուհուց՝ նրանց ցանկություններում տեղ են գտել նաև մի քանի այլ համաերկրացիներ: Այսպես նրանք երազում են Շերիլ Քոուլի այտերի մասին, Միլեն Կլասսի ծնոտի, և դերասանուհի ու մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթի աչքերի մասին:
Ցանկությունների ցուցակում հայտնվել է նաև մեկ ամերիկուհի՝ Նիկոլ Շերզինգերը: Վիրաբույժների հաճախորդները ցանկանում են ունենալ նրա շուրթերի ձևը:
Բայց միայն աստղերը չէ, որ ցանկանում են նման լինել սիրելի աստղերին:
Նման վարկանիշ է ստեղծվել նաև տղամարդկանց խնդրանքով: Հաղթող է դարձել Ռոբերթ Փաթիսոնը: Պարզվում է, նրա ծնոտը թույլ չի տալիս հանգիստ քնել արական սեռի մեծամասնությանը:

Դքսուհի Քեթրին՝ լավագույն քիթ

Շերիլ Քոում՝ լավագույն այտեր

Միլեն Կլասս՝ լավագույն ծնոտ

Ռոզի Հանթինգթոն-Ուայթ՝ լավագույն աչքեր

Նիքոլ Շերզինգեր՝ լավագույն շուրթեր:

Էշթոն Քաթչեր՝ լավագույն այտեր

Ռայան Հասլինգ՝ լավագույն շուրթեր

Ջուդ Լոու՝ լավագույն քիթ

Զաք Էֆրոն՝ լավագույն աչքեր

Ռոբերթ Փաթիսոն՝ լավագույն ծնոտ:
Ամբողջական պատկերի համար The Sun-ը նույնիսկ ստեղծել է տղամարդու և կնոջ իդեալական դիմագծերով կերպարներ:








































