Sunday, 05 05 2024
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ

«Ձեզ շա՞տ է թվում». Աղվան Հովսեփյանը՝ իր ղեկավարած Քննչական կոմիտեին 1 միլիարդ դրամ տալու մասին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 1 մլրդ դրամ հատկացնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական կոմիտեին՝ այս տարվա պահպանման ծախսերի իրականցման համար:

Քանի որ տարվա ավարտին մնացել է ընդամենը մոտ 2 ամիս, կառավարության նիստից հետո լրագրողները Աղվան Հովսեփյանից հետաքրքվեցին, թե ինչու այդքան շատ գումար տրամադրվեց քննչական կոմիտեին:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ի՞նչ եք անելու այդ գումարը, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Աշխատավարձ ենք վճարելու քննիչներին»: Հստակեցմանը, թե այդքան շատ գումարը երկու ամսվա աշխատավարձի համա՞ր է, պատասխանեց. «Ձեզ շա՞տ ա թվում: Էդ այս տարվա համար քննչական կոմիտեի ամբողջ ծախսերն են»:

Աղվան Հովսեփյանն անպատասխան թողեց հարցը, թե չի՞ կարծում, որ բավական թանկարժեք կառույց է իր ղեկավարած ՔԿ-ն, և ավտոմեքենա նստելով՝ հեռացավ:

Նշենք, որ քննչական կոմիտեն սկսել է գործել սեպտեմբեր ամսից, այսինքն՝ այս տարի ընդամենը 4 ամիս է գործելու:

Ուշագրավ մի փաստ ևս. երկու ամիս առաջ կառավարության որոշում կայացվեց՝ կրկին 1 մլրդ դրամ գումար տրամադրել ՀՀ քննչական կոմիտեին: Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին հատկացվեց 1 մլրդ դրամ, որից 880 մլն դրամը՝ վարչական օբյեկտի հիմնանորոգման, իսկ 120 մլն դրամը՝ գրասենյակային գույքի ձեռքբերման համար:

Քննչական կոմիտեի համար Մամիկոնյանց 46/5 հասցեում հատկացված առանձին վարչական շենքի նորոգման համար կառավարությունն այս տարվա մայիսի 22-ի նիստում 2014 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից արդեն հատկացրել էր 27 միլիոն 500 հազար դրամ, այն էլ՝ հրատապ կարգով:

 

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում