ՀՖԲ-ի կողմից հրապարակված գաղտնի ֆայլերը ապացուցում են, որ վարչությունը հետևել է Մերլին Մոնրոյին, քանի որ կասկածել է 1956թ-ին կոմունիստների հետ կապի մեջ:
Ամեն ինչ սկսվել է New York Daily News անանուն զանգից, որը հայտնել է, թե իբր դրամատուրգ Արթուր Միլլերը կոմունիստ է եղել, իսկ Մոնրոն հայտնվել է «կոմունիստական արբանյակում» այն բանից հետո, երբ ամուսնացել է նրա հետ:
Ֆայլը, որը հրապարակվել է 2006թ-ին միայն մի մասն է այն գլուխկոտրուկի, թե ինչու էր ՀՖԲ-ն այդքան մեծ ուշադրությամբ հետևում դերասանուհուն մինչև 1962թ-ի օգոստոս, երբ նա մահացավ: The Associated Press-ը դերասանուհուն վերաբերող ՀՖԲ-ի փաստաթղթերի հրապարակման համար անընդհատ պայքար է մղում: Խմբագրված փաստաթուղթը ցույց է տալիս, որ 1956թ-ի հուլիսի 11-ին բյուրո տեղեկություն է ստացվել Daily News-ին անանուն տղամարդու զանգի մասին:
Հեռախոսազրույցի ժամանակ հաղորդել են, որ Մերլին Մոնրոյի Productions ընկերությունը լեփ-լեցուն էր կոմունիստներով և որ ընկերությունից ստացվող գումարն օգտագործում են կոմունիստական գործունեության ֆինանսավորման համար:
Զանգահարողը նաև ասել է, որ Միլլերի և Մոնրոյի ամուսնությունը, որը իրականացվել է հրեական ավանդույթներով՝ դրանից գրեթե մեկ ամիս առաջ քողարկում է եղել: Ըստ զանգահարողի խոսքերի՝ Միլլերը Կոմկուսի անդամ է եղել: ՀՖԲ-ն վաղուց է հանրությանը ներկայացրել Մոնրոյի վերաբերյալ իր փաստաթղթերի մի մասը, բայց նրանց մեծ մասը չափից ավել են խմբագրված:
AP-ն այս տարի ակցիա էր սկսել, որպեսզի ստիպի բյուրոյին գաղտնազերծել դերասանուհուն վերաբերող բոլոր տվյալները՝ կապված դերասանուհու մահվան 50-ամյա տարելիցի հետ:
ՀՖԲ-ն պնդում է, որ կորցրել է Մոնրոյի մասին արխիվային փաստաթղթերի մի մասը և այդ պատճառով չի կարող դրանք հրապարակել:
Մոնրոյի գործը սկսվում է 1955թ-ին և հիմնականում սահմանափակվում է նրա ճանապարհորդություններով և կոմունիստների հետ հավանական ինտիմ հարաբերություններով:









































