Հանրահայտ մարդկանց ստորագրությունների բնօրինակի որոշման ծառայություն մատուցող ամերիկյան PSA/DNA կազմակերպության մասնագետները հրապարակել են աստղերի ցուցակը, որոնց ստորագրությունները ամենից շատ են կեղծվում: Փորձագետների հետազոտությունների համաձայն՝ 2012 թվականից ամենից շատ կեղծվել են The Beatles-ի և Էլվիս Փրեսլիի ստորագրությունները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ 2012 թվականին ռոքնռոլի արքայի և լիվերպուլյան քառյակի մասնակիցների ստորագրությունների մոտ 50 տոկոսը կեղծված է եղել: Ստորագրություններ կեղծողների զոհն են դարձել նաև ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին և Մայքլ Ջեքսոնը:
Աճել է նաև աստղագնաց Նիլ Արմսթրոնգի կեղծված ստորագրությունների թվաքանակը: Հիշեցնենք, որ նա մահացել է այս տարվա ամռանը:
Heritage Auctions աճուրդի տան աշխատակիցները հանրահայտ մարդկանց ստորագրությունները հավաքողներին կոչ են արել ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե որտեղ է դրված ստորագրությունը: Կարելի է վստահել հիմնականում փաստաթղթերի տակ դրված ստորագրություններին, որոնք, որպես կանոն, վաճառվում են աճուրդներում:










































