Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածությունն առաջադրելու համար այսօր` դեկտեմբերի 28-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:
Նշենք, որ երեկ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրեց ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ԿԸՀ իրենց փաստաթղթերն են ներկայացրել նաև էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը և անկուսակցական Մհեր Հայրապետյանը: Առաջադրման առաջին օրը ոչ մի թեկնածու փաստաթղթեր չէր ներկայացրել ԿԸՀ:








































