La Gazzetta dello Sport-ը գրում է, որ Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունը պատրաստ է բանակցություններ վարել Հոլանդիայի ազգային հավաքականի ու թիմի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տրանսֆերի շուրջ:
Հաղորդման համաձայն՝ «Ինտեր»-ը Սնեյդերի տրանսֆերի համար պահանջում է ոչ պակաս, քան 8 մլն եվրո:
Նշենք, որ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Յունայթեդ»-ը, ՊՍԺ-ն, «Անժի»-ն, «Շալկե»-ն ու «Տոտենհեմ»-ը:









































