Նյու Յորքի բնակչուհին մեղադրվում է այն բանի համար, որ խաբել է մարդկանց, որոնք գումար են փոխանցել Նյութաուն քաղաքի դպրոցում տեղի ունեցած սպանդի զոհերի ընտանիքիներին՝ ներկայանալով որպես զոհված երեխաներից մեկի բարեգործ մորաքույր:
Ինչպես հաղորդում է BBC-ն, 37-ամյա Նուել Ալբան ձերբակալվել է այն բանից հետո, երբ Հետախուզության դաշնային բյուրոն (FBI) նրա դեմ ներկայացրել է մեղադրանք, որի համաձայն կինը Facebook սոցիալական կայքը, հեռախոսազանգերը և SMS-հաղորդագրությունները կիրառել է «հուղարկավորության հիմնադրամի» համար գումար խնդրելու նպատակով:
Ալբան հայտարարում է, որ չի իմացել, որ իր հաշիվները կիրառվել են նվիրատվություն հավաքելու նպատակով:
Հինգշաբթի նա ներկայացել է դատարան և ազատ է արջակվել 50 հազար դոլար գրավի դիմաց: Եթե Ալբան մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի չափով տուգանք:
Նշենք, որ բոլոր միջոցները վերադարձվել են բարգործների հաշիվներին:









































