Tuesday, 30 04 2024
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Միշտ կարելի է ավելին անել. Անրի Ռենոն ամփոփում է իր դիվանագիտական առաքելությունը

Միշտ կարելի է ավելին անել, սակայն նախանշված գերակայություններն իրականացվել են: Այս մասին Մամուլի ազգային ակումբի և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ ամփոփելով Հայաստանում իր քառամյա դիվանագիտական առաքելությունը:

Նրա խոսքով՝ թեև չորս տարին երկար ժամանակ է առաքելությունն ավարտին հասցնելու համար, սակայն այն նաև կարճ է: Դեսպանն արձանագրում է, որ չորս տարիների ընթացքում հայ-ֆրանսիական երկխոսությունը խորացել է բոլոր ոլորտներում, բոլոր ոլորտներում առկա ներուժը փորձ է արվել օգտագործել:

Անրի Ռենոն հպարտությամբ ընդգծեց, որ իրեն բախտ է վիճակվել մասնակիցը լինել Ֆրանսիայի նախագահներ Նիկոլա Սարկոզիի և ֆրանսուա Օլանդի կատարած այցերին Հայաստանի Հանրապետություն:

«Ես ՀՀ-ից հեռանում եմ ոչ նպաստավոր փուլում՝ մի իրադարձության նախօրեին, որի նախապատրաստական աշխատանքներին ես ևս մասնակցել եմ. մոտ օրերս Ֆրանսիայում կկայանա Փարիզյան գագաթնաժողովը՝ երեք նախագահների մասնակցությամբ՝ Սարգսյան, Ալիև, Օլանդ»,- ասաց դեսպանը:

Անդրադառնալով տնտեսական ոլորտին՝ նա ասաց, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում առաջընթացներ գրանցվել են: Ըստ նրա՝ Հայաստանում հաստատվել և գործունեություն է ծավալում հիմնադրամների կառավարիչ ֆրանսիական ընկերությունը, սպասվում է նաև «Քարֆուր»-ի բացման արարողությունը. «Այդ ընկերության նորամուտը Հայաստան իր արգասաբեր ազդեցությունը կունենա արդյունաբերողների աշխատանքի վրա և օգտավետ, շահեկան կլինի սպառողների համար»:

Նա ընդգծեց նաև Հայաստանում Սարկոզիի այցի շեմին հայ-ֆրանսիական գործարար ակումբի հիմնադրման և Հայաստանի տնտեսական ոլորտի մասին թերթիկի պատրաստման կարևորության մասին: Խոսելով գիտական, բուհական, կրթական ոլորտների մասին՝ դեսպանը նշեց Ֆրանսիական համալսարանի, թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորը ուսուցմամբ դասարանի բացման մասին:

«Ինչ չեմ հասցրել անել, անգամ չեմ մտածել այդ մասին: Իհարկե, կարելի է միշտ ավելին անել: Ի սկզբանե նախանշված էին գերակայություններ, ըստ իս՝ ինձ հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը, որոնք առանձնացվել էին: Բնականաբար, նախաձեռնված պրոյեկտները պետք է խորացվեն, որպեզի պտուղներն ավելի տեսանելի լինեն»,- ասաց իր առաքելությունը Հայաստանում ավարտող Անրի Ռենոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում