«Մենք արդեն այստեղ ենք՝ Հայաստանում»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց հիպերմարկետների «Կարֆուր» ֆրանսիական ցանցի հայաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը՝ մեկնաբանելով տարածված լուրերը, թե ՀՀ իշխանությունների «գործուն միջամտությամբ» ֆրանսիական ընկերությունը մտքափոխվել է և մեր երկրում կենտրոն չի բացի:
Նա նշեց` դեռ հստակ չէ, թե երբ կբացվի կենտրոնը, սակայն կրկին հավաստեց, որ «Կարֆուր»-ը ՀՀ-ում գործելու է: Վաչե Արսենը հրաժարվեց այլևս պատասխանել հարցերի՝ պատճառաբանելով, որ դա ընկերության քաղաքականությունն է, և տեղական կենտրոնի ներկայացուցիչները չեն կարող հարցազրույցներ տալ, իսկ անհրաժեշտության դեպքում կհրավիրվի մամուլի ասուլիս:
Հիշեցնենք, որ «Կարֆուր»-ը Հայաստանում հայտարարել է աշխատատեղերի մրցույթ և իր ապագա առևտրի կենտրոնի համար աշխատակազմ է հավաքագրում: Կենտրոնն, ամենայն հավանականությամբ, կգտնվի «Դալմա գարդեն մոլ»-ում, որտեղ և փակցված է «Կարֆուրի» պաստառը:
«Կարֆուր» հիպերմարկետների ցանցն ինքն է ներկրում իր ապրանքը, և հայ օլիգարխներն այլևս չեն կարողանա գին թելադրել:









































