Քաղաքաշինության նախարարությունը Երևանի Փակ շուկայում շինարարություն է թույլ տվել մինչև 0 նիշը, նոր նախագիծը դեռ չի հաստատվել: Ու թեև Սամվել Ալեքսանյանը խախտել է այդ թույլտվությունն ու վերգետնյա շինարարություն է իրականացնում, գերատեսչությունը չի կարող խոչընդոտել դրան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչո՞ւ չի կանգնեցվում շինարարությունը, նախարար Սամվել Թադևոսյանը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Երևանի քաղաքապետարան:
Ս. Թադևոսյանը հայտարարեց, թե կապ չունի՝ ով է իրականացնում շինարարությունը. «Անձը այստեղ կապ չունի»: Նրա խոսքով՝ մշակույթի նախարարության հետ հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրություններ է իրականացնում: Նախարարը խոստացավ արդյունքների ամփոփումից հետո հանրությանը մանրամասն տեղեկացնել:







































