Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի Ահվազ քաղաքի օդանավակայանի տարածքում հայտնաբերվել է նավթահանք: Դրա հետ կապված որոշվել է օդանավակայանը տեղափոխել մեկ այլ վայր:
Նավթահանքը հայտնաբերվել է օդանավակայանի թռիչքուղու հատվածում: Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը որոշել է գնել Ահվազի օդանավակայանը, իսկ նոր օդանավակայանը կառուցվելու է քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա:
Իրանի Նախարարների կաբինետն արդեն իսկ որոշում է ընդունել օդանավակայանի տեղափոխման մասին: Նոր օդանավակայանի կառուցումը կսկսվի մոտակա օրերին:




































