Monday, 06 05 2024
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է

Ռուսաստանը բոնուսների աղբյուր չէ, Հայաստանն ինքը պետք է մտածի ինչպես զարգացնել տնտեսությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:

Պարոն Սիմոնով, տեսակետներ կան, որ նավթի գների անկումը, Ռուսաստանի տնտեսական մեկուսացումը Արևմուտքի կազմակերպած դավադրությունն է Ռուսաստանի դեմ, թեև շատերն էլ պնդում են, որ սա բնական գործընթաց էր ու կանխատեսելի: Ի՞նչ եք մտածում այս տեսությունների մասին: Անկախ նրանից՝ դավադրություն է սա թե ոչ, նավթի գները շարունակում են ընկնել. ըստ Ձեզ՝ որքա՞ն կբավականացնեն Ռուսաստանի պաշարներն այս իրավիճակը հաղթահարելու համար:

-Շատ կարևոր է ճիշտ որակավորում տալը: Ես կասեի ավելին, որ խոսում են ոչ թե դավադրության, այլ հանցավոր պայմանավորվածության մասին: Ինչո՞ւ, որովհետև պնդում են, թե Միացյալ Նահանգները պայմանավորվել է Սաուդյան Արաբիայի արտադրողների հետ, որի համաձայն արաբները մեծացնելու են նավթի արդյունահանումը, իսկ գներն ընկնելու են: Բայց սա, իմ գնահատմամբ, անհեթեթություն է:

Նավթի ոլորտն արդեն վաղուց չի ենթարկվում շուկայական պայմանների, նավթի գները, կարելի է ասել, որոշվում են գումարների այն քանակից, որը մտնում և դուրս է գալիս նավթային ֆյուչերսներ: Իսկ այդ գումարների հոսքը վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից, ուստի կարող ենք եզրակացնել, որ նավթի գների անկումը տեխնածին գործընթաց է, որը կապված չէ որևէ կերպ շուկայական կոնյունկտուրայի հետ: Դավադրություն բառն ասես ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն է ենթադրում, գաղտնի ինչ-որ գործընթաց, իսկ ոլորտի գիտակներին շատ լավ հայտնի է, որ չկա դավադրություն, կա պարզապես նավթի գներն իջեցնելու քաղաքականություն:

Գլխավոր հարցն այն չէ, թե ինչու են ընկնում գները, այլ այն, թե մինչև երբ են շարունակելու այս գործընթացը: Ինքս կարծում եմ, որ իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ, ինչպես մի շարք փորձագետներ մեկնաբանում են: Ոմանք համարձակորեն ինչ-ինչ հեռանկարներ են գծում, մինչև անգամ մեկ բարելը 60 դոլար, և այսպես՝ շուրջ հինգ տարի: Սրանք չափազանց ռադիկալ սցենարներ են, քանի որ ԱՄՆ-ը եթե կտրուկ կերպով նավթի գինը գցի, ապա կսպանի սեփական նախագծերը թերթաքարային նավթի արդյունահանման ոլորտում, որն ԱՄՆ-ում այսօր բավականին ակտիվ զարգանում է: Հիմա ինտելեկտուալ պատերազմ է ընթանում. ամերիկյան համապատասխան ինստիտուտները մեկը մյուսի հետևից հաշվետվություններ են ներկայացնում և ապացուցում, որ թերթաքարային նավթի ինքնարժեքն ԱՄՆ-ում վերջին շրջանում կտրուկ ընկել է, բայց իրականում որևէ հստակ ապացույց ես դեռ չեմ տեսնում այս գնանկման համար, քանի որ թերթաքարային նավթի արդյունահանման մշտական ծավալը մեծ է, և որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ես այս ոլորտին չափազանց ուշադիր հետևում եմ և չեմ հասկանում, թե ինչ է պատահել, որ գինն ընկել է շուրջ 40%-ով: Ուստի չեմ կարծում նաև, որ նավթի գնանկումը կարող է երկար շարունակվել նույն տեմպերով:

Մենք կարող ենք հաղթահարել նավթի մինչև անգամ 50-60 դոլար գինը: Իրականում ԱՄՆ-ն ինքը չի կարող այս գնին դիմադրել, ուստի իմ կանխատեսումը հետևյալն է. նավթի գնանկումը կկանգնի 70-75 դոլարի վրա: Մոտ ապագայում, իմ կանխատեսումներով, այլևս չեն ընկնի նավթի գները:

Ամեն դեպքում, այս ամենը, մեղմ ասած, տհաճ է մեզ համար, քանի որ մեր հաջորդ տարվա բյուջեով նախատեսված էր 95 դոլար մեկ բարել նավթի համար, իսկ 20 դոլարն արդեն բավական մեծ թիվ է գնանկման համար, քանի որ մեզ մոտ տարեկան միջին հաշվարկով յուրաքանչյուր 1 դոլարի անկումը 80 միլիարդ ռուբլու կորուստ է, 20 դոլարը կարելի է հաշվել և հասկանալ, որ խոսքը 160 միլիարդ ռուբլու մասին է: Սա էական թիվ է, մեծ կորուստ է, բայց ճակատագրական չէ: Բելառուսին մենք այս թվի կեսը ներեցինք, ուստի կարծում եմ, որ այստեղ մենք այսքան գին և այսքան կորուստ կունենանք, բայց չենք տապալվի:

-Տեսակետներ կան, որ Ռուսաստանը ստիպված կլինի դիմել Չինաստանի օգնությանը ինչ-որ բանի փոխարեն, ապա օգնության կհասնի Արևմուտքը: Փաստորեն, Ձեր համոզմամբ, բանը դրան չի՞ հասնի:

-Ես արդեն ասացի կորուստների մասին իմ պատկերացումը: Իմ կարծիքով՝ իրավիճակն աղետալի չէ: Կարծում եմ, որ շատ ավելի վատ կլինի վիճակը, երբ արգելք դրվի Ռուսաստան արևմտյան տեխնոլոգիաների ներմուծման վրա, և երբ ռուսական նախագծերից սկսեն հեռանալ արևմտյան ընկերությունները: Սա ավելի բարդ է, քանի որ մենք չենք կարող ասել, թե այս ամենն ինչ ազդեցություն կունենա մեր արտաքին նախագծերի վրա: Եթե խոսենք Չինաստանի օգնությանը դիմելու մասին, ապա կարող ենք այնտեղ գումար փնտրել, կարող ենք տեխնոլոգիաներ փնտրել, շուկա փնտրել: Այո, հնարավոր է, բայց ես համաձայն չեմ ձևակերպմանը, թե մենք օգնության ենք դիմում, մենք առաջարկում ենք ռուսական գազի իրացման նոր սխեմաներ, և գաղտնիք չէ, որ ակտիվ բանակցություններ են ընթանում, և արդեն որոշակի արդյունքներ կան կոնկրետ պայմանավորվածությունների շուրջ: Սա պարզապես Եվրոպական միության ճնշումների արձագանքն է և վերակողմնորոշում ակտիվ կերպով Չինաստանի վրա: Կան որոշակի չինական նախագծեր, որոնք ակտիվ կերպով իրականացվում են Ռուսաստանում: Մեր ընկերությունները տեխնիկա են ձեռք բերում Չինաստանից, մենք Չինաստանին փոխշահավետ համագործակցություն ենք առաջարկում, որին Չինաստանը դեմ չէ:

Ի վերջո, եվրոպացիներն իրենք են ռուսական շուկան նվիրում չինացիներին: Այստեղ պարզապես պետք է ճիշտ իրականացվեն մեր չինական հետաքրքրությունները: Ես չէի ուզի այդքան դրամատիկ խոսել, որ մեզ տրորել են, ու մենք սկսում ենք մտերմություն անել Չինաստանի հետ, չինացիներն էլ մտածում են՝ ինչպես կազմակերպել Ռուսաստանին գրագետ կողոպտելու գործընթացը: Ամեն բան այնքան էլ այդպես չէ: Մենք փոխշահավետ համագործակցության մեջ ենք:

-Արժե խոսել նաև, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Եվրասիական ինտեգրացիոն նախագծերին. Ռուսաստանն այսօր փաստորեն չունի ավելորդ գումարներ եվրասիական երկրներին այդ ինտեգրացիայի համար համարժեք վճարելու համար, քանի որ այդ երկրներն այնքան էլ շահագրգռված չեն այդ ինտեգրացիայով, որը Ռուսաստանի համար քաղաքական առաջնահերթություն է:

-Երկակի է: Կան մարդիկ, որոնք կարծում են, թե եվրասիական ինտեգրացիան խթանող հանգամանք է այն, որ Ռուսաստանն ավելի ակտիվ է սկսում ֆիքսել իր փոխհարաբերությունները գործընկերների հետ, ու քանի որ այդ նախագծերում արդեն չկան Բալթյան երկրներն ու Ուկրաինան, Ռուսաստանը փորձելու է արագացնել և նոր թափ հաղորդել այդ ինտեգրացիոն նախագծերին ցույց տալու համար, որ ունի գործընկերներ: Սրան դեմ է հանդես գալիս տնտեսական գործոնը, քանի որ հետխորհրդային երկրները Ռուսաստանի հետ ինտեգրացիան պատկերացնում են, որ Ռուսաստանն է վճարում այդ երկրներին ամեն ինչի համար: Իսկ այս իրավիճակում ավելի բարդ է լինելու վճարելը օբյեկտիվ պատճառներից ելնելով:

Ես արդեն հիշատակեցի, որ Բելառուսի դեպքում հարց առաջացավ, և մենք լուծեցինք այդ հարցը հօգուտ Բելառուսի: Սա տարօրինակ մոտեցում է, բայց մենք այս մոտեցումից հրաժարվել չենք կարողանում: Քիչ է գումարը, և ես այստեղ որոշակի խնդիր եմ տեսնում: Քաղաքական ցանկությունն այդ նախագծերն առաջ տանելու ավելի շատ կլինի, իսկ հնարավորությունները՝ քիչ: Ինչի՞ դա կհանգեցնի՝ ճիշտն ասած, դժվար է ասել:

-Ձեր նշած երկրներից մեկն էլ Հայաստանն է:Որպես տնտեսագետ՝ ի՞նչ եք կարծում՝ ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի Հայաստանում այդքան զգալի չլինի այն, ինչ կատարվում է Ռուսաստանում:

-Հայաստանն իսկապես ունի արտոնություններ: Բայց չպետք է Ռուսաստանին դիտարկել միայն բոնուսների աղբյուր, պետք է մտածել՝ ինչ անել սեփական տնտեսությունը զարգացնելու համար: Հայաստանի դեպքում դա լավ չի ստացվում, անկեղծ ասած: Դա պետք է երկրի ներսում որոշել և իրականացնել:

-Պարոն Սիմոնով, հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը: Ավելի վաղ հրապարակված փաստաթղթերից պարզ դարձավ, որ Հայաստանի ու ԼՂ-ի միջև նախատեսվում է մաքսակետ տեղակայել, որին ՀՀ և ԼՂ իշխանությունները կարծես կտրականապես դեմ են, թեև ՀՀ իշխանությունների կողմից այդ մասին հրապարակային խոստովանություն չի եղել: Դա սկզբունքայի՞ն հարց է, ըստ Ձեզ, ՌԴ-ի համար: Մի շարք փորձագետներ պնդում են, որ Ռուսաստանը կլուծի այդ հարցը, այլապես Հայաստանը, և ոչ միայն Հայաստանը, կարող է բարձրացնել Հարավային Օսիայի, Աբխազիայի և Ղրիմի հարցը, թեև Ղրիմը ՌԴ-ն դիտարկում է արդեն իրեն միացած:

-Բավականին բարդ հարց է, անկեղծ ասած: Ռուսաստանը, փաստորեն, կարող էր աչք փակել այս խնդրի վրա, բայց այդ հարցը բարձրացնում են Ղազախստանն ու Բելառուսը, իսկ Ձեր նշած հարցերով դեռ որևէ մեկը հարց չի բարձրացնում, որի պատճառով էլ այդ հնարավորությունը չի էլ դիտարկվում: Ինչո՞ւ Հայաստանը չի բարձրացնում: Ըստ իս՝ հասկանալով, թե ինչ գումարներ է ստանալու այդ նախագծերում իր մասնակցությունից, իսկ դրանք կստանա նախագծերի հաջողության դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում