Նյու Յորքի ափերի մոտ դուրս նետված կետը սատկել է՝ չնայած մարդկանց՝ նրան փրկելու փորձերին,- հայտնել է CBS հեռուստաալիքը:
Հրշեջներն ամբողջ օրը ֆինվալ կետին ջրով են ցողել: Ծովային հսկան ուժասպառ ու թույլ տեսք է ունեցել, կենսաբաններն կասկած են հայտնել, թե հնարավոր կլինի փրկել նրան: Նրան հետ են հրել օվկիանոսի ջրերի մեջ, բայց հաջորդ առավոտյան նա նորից ցամաքում է եղել: Կենդանուն հետևող էկոլոգները հինգշաբթի օրը հաստատել են, որ կետը սատկել է:
Պրոֆեսոր Քրիստոֆեր Քլարկի գնահատմամբ՝ Նյու Յորքի ափամերձ ջրեր են «տեղափոխվել» մինչև 50 կետեր:
Գիտնականների վարկածներից մեկի համաձայն՝ Նյու Յորքի մերձակայքում կետերը պատսպարվում են կետորս նավերից: Ֆինվալը կապույտ կետից հետո մեծությամբ երկրորդ կետն է: Կետերի քաշը կարող է հասնել 90 տոննայի, ֆինվալի ռեկորդային քաշը եղել է 80 տոննա:












































