«ՀՀԿ մամլո խոսնակ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Աժ իր աշխատակազմում ունի Կարեն Գրիգորյան անուն-ազգանունով խորհրդական, որը, ոչ ավել-ոչ պակաս, մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ականի՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին է: Վերջինս խորհրդական է նշանակվել Շարմազանովի պաշտոնի ստաձնումից ի վեր, սակայն գրեթե երբեք գործի չի եկել: Աժ-ում կարծում են, որ Գեղարքունիքը շատ հեռու է Երևանից, ու էդ երեխան հո չի՞ կարող էդքան ճամփա կտրել, ինչ է թե գալիս է աշխատանքի»,- գրում է «Հրապարակ»-ը:











































