«Վրաստանի կառավարության բոլոր գործողությունները և հայտարարություններն անկայունության զգացողության հետևանք են»,- հայտարարել է նախագահ Սաակաշվիլին ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Կառավարությունը հայտարարել է, որ կվերանայի բոլոր խոշոր ՀԷԿ-երի և Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման ռազմավարական ծրագրերի հարցերը։ Ըստ նախագահի այդպիսի հայտարարություններն ընդունակ են երկրում քաոս հարուցելու։
Ըստ նախագահի՝ ՀԷԿ-երի կառուցման կասեցումը 20 000 մարդու կզրկի աշխատատեղերից և Վրաստանին կգցի Ռուսաստանից էներգակախվածության տակ։ Սաակաշվիլին ասել է, որ վարչապետի այն հայտարարությունը, թե Վրաստանում առաջիկա երեք տարիներին տնտեսական աճ չի սպասվում, կվանի պոտենցյալ ներդրողներին։
Նախագահը մտահոգություն է հայնտել, որ վարչապետի նման հայտարարությունները շատ վտանգավոր են Վրաստանի համար և պարարտ հող են պատրաստում՝ երկիրը անկայունության մատնելու։








































