ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ուժեղ ձմեռային փոթորկի հետևանքով զոհվել է 15 մարդ, և հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Մարդկանց զոհվելու պատճառ են դարձել ուժեղ ձյան և անձրևների հետևանքով տեղի ունեցած վթարները: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Արկանզասում և Մերիլենդում հոսանքազրկված են հազարավոր տներ և ձեռնարկություններ: Ֆիլադելֆիայում և Նյու Յորքում թռիչքները հետագվել են: Իսկ Պիտսբուրգում, հաջողությամբ վայրէջք կատարած ինքնաթիռը, ձնաբքի պատճառով խրվել է ձյան մեջ և 2 ժամ մնացել թռիչքուղում:
Ըստ ԱՄՆ Ազգային Օդերևութաբանական ծառայության մամլո քարտուղարի` ուժեղ ձնաբուք է սպասվում Փենսիլվանիայում, Նյու Յորք նահանգում և Նոր Անգլիայում: Դրանից հետո փոթորիկը կշարժվի դեպի Կանադա:
ԱՄՆ տարածքում նաև սկսվել են ուժեղ տոռնադոներ, որոնք ուղեկցվում են որոտով և հորդառատ անձրևներով:
Ձնաբքերն արդեն առանց հոսանքի են թողել 200 հազար մարդու` Տեխասում, Արկանզասում, Օկլահոմայում, Միսիսիպիում, Լուիզիանայում և Ալաբամայում:








































