Սիրիական բանակն իր դիրքերը գնալով ավելի է զիջում։ Ընդդիմության տիրապետության տակ են անցնում նոր տարածքներ և ծանր զինվորական սարքավորումներ։
Համացանցում հայտնվել են 150-րդ գնդի վրա արձակված հրթիռների լուսանկարները։
Ապստամբները գրոհել են Իդլիբ նահանգում տեղակայված Վադի Դեյֆ ռազմաբազան։ Այն երկրի խոշորագույն և կարևորագույն բազաներից է, որտեղ կան վառելամթերքի հսկայական պաշարներ և զինամթերք։
Վերջերս Սիրիայի ՌՈ-ի փախուստի դիմած գեներալ Աբդել Ազիզ աշ-Շալլալը ելույթ է ունեցել Al-Arabia հեռուստաալիքով։ Նա հայտարարել է, որ բանակը ժողովրդի պաշտպանից վերածվել է մարդասպանների և ավազակների հանցախմբի։







































