«Միլան»-ի երիտասարդ հարձակվող Էլ-Շարավիի կարծիքով` պետք է ճիշտ օգտագործել յուրաքանչյուր պահը:
«Չկա չարիք` առանց բարիքի: Ֆինանսական ճգնաժամը կարող է օգնել երիտասարդ ֆուտբոլիստներին կայանալ: Այժմ իտալական թիմերը չեն կարող գնել համաշխարհային ֆուտբոլի աստղերի իրավունքներ և ստիպված են ուշադրություն դարձնել սեփական ակադեմիաների վրա:
Երիտասարդ ֆուտբոլիստների համար սա վեր բարձրանալու հիանալի շանս է»,- իտալական լրատվամիջոցներին հայտնել է Էլ-Շարավին:








































