Սիրիայի հյուսիսարևելյան Հալեպ նահանգի գլխավոր դատախազ Ահմադ Ալ-Նուայմին դավաճանել է Ասադի ռեժիմն ու անցել ընդդիմության կողմը: Այս մասին հայտնում է Al-Arabiya միջարաբական հեռուստաալիքը:
Իր տեսաուղերձում Ահմադ Ալ-Նուայմին հայտարարել է, որ դավաճանել է ռեժիմը՝ ի նշան սիրիացի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունների դեմ բողոքի: Նա հավելել է, որ միացել է, այսպես կոչված, Սիրիացի դատավորների ազատ խորհրդին:
Ինչպես հաղորդվում է, չորեքշաբթի ապստամբների կողմն անցնելու մասին է հայտարարել նաև Սիրիայի ռազմական ոստիկանության պետ, գեներալ Աբդել Ազիզ Շալյալը:
Նա բացատրել է իր որոշման պատճառը. սիրիական բանակը կործանում է խաղաղ բնակիչներին` նրանց պաշտպանելու փոխարեն:








































