Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում են հավաքվել ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որտեղ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող ամենաակտիվ լրագրողներին պարգևատրել է անվանական ձեռքի ժամացույցներով:
ԱԺ ոսկեզօծ դահլիճում միջոցառումից հետո տեղի է ունեցել ֆուրշետ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, միջոցառմանն ու ֆուրշետին ներկա են եղել նաև մեծ թվով պատգամավորներ, ովքեր օգտվեցին լրագրողների համար ֆուրշետ բերված հյուրասիրությունից: Իսկ միջոցառումը ստացել է նաև անուն՝ «Պատգամավորները կերան լրագրողների հացը»:











































