Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ՝ կեսգիշերին մոտ, թուրքական օդուժը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի հրամանատարական կետին: Ժամը 23.45-ին Դիարբեքիրի ավիաբազայից դուրս են եկել 8 հատ F-16 կործանիչներ և հարված են հասցրել Ղանդիլ լեռան վրա գտնվող PKK-ի հրամանատարական կետին:
Բացի այդ, թուրքական օդուժը միաժամանակ հարված է հասցրել Զաբի շրջանում գտնվող PKK-ի ճամբարին, որը կարևոր ուսուցման կենտրոն է հանդիսանում քուրդ մարտիկների համար: Թուրքական օդուժի թիրախում են եղել նաև PKK-ի զենիթային մարտկոցները: Դրանից հետո F-16 կործանիչները վերադարձել են Դիարբեքիրի իրենց բազա:










































