Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Ինչու է Գագիկ Ծառուկյանն առաջնորդ

Ազգային անվտանգության հարցերով Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ նոր հռչակված շարժման առաջնորդը՝ և ոչ միայն ռեսուրսների, այլև գաղափարական իմաստով, Գագիկ Ծառուկյանն է:

Առաջին հայացքից կթվա, որ այս հայտարարությունը որոշակիորեն աբսուրդ է: Ինչպես կարող է Գագիկ Ծառուկյանը, որը կրթական որևէ քիչ թե շատ տպավորիչ ցենզ չունի, մեղմ ասած` լինել շարժման գաղափարական առաջնորդ այն դեպքում, երբ նրա կողքին է ՀԱԿ-ի առաջնորդ, գիտնական Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն Իսագուլյանն, ըստ էության, աբսուրդային ոչինչ չի ասում, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ Ազատության հրապարակում հռչակված շարժումը հասարակությանը չի առաջարկել որևէ այլ գաղափար՝ իշխանափոխությունից բացի: Այս գաղափարի առաջնորդ կարող է լինել միայն Գագիկ Ծառուկյանը, որովհետև առանց նրա Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանափոխություն անել չի կարող, առանց նրա «շարժում» լինել չի կարող: Եվ պատահական չէ, որ շարժման հռչակումը թողել էին Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ ծրագրերը հայտարարելու է Գագիկ Ծառուկյանը:

Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը մի քիչ չափազանցրել էր` հայտարարելով, որ շարժման ընթացքն ու դինամիկան որոշում է քառյակի ղեկավարությունը: Իրականում քառյակից այդ դինամիկան և ընթացքը որոշում է Գագիկ Ծառուկյանը, և հարցը միայն այն է, թե ինչքանով են այդ որոշումներում ներգրավվում կամ ավելի շուտ ինչքանով այդ որոշումների վրա ազդեցություն ունեն Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում` չի բացառվում միաժամանակ երկուսի ազդեցությունն էլ, պարզապես տարբեր հարցերում: Այսինքն` ոչ թե համաձայնեցված, այլ պարզապես մի որևէ հարցում ազդեցիկ կարող է լինել Սերժ Սարգսյանը՝ Ծառուկյանի որոշումների կայացման գործում, իսկ որոշ հարցերում էլ ազդեցիկ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը:

Դինամիկան ու ընթացքը իրականում որոշվում է հենց այս եռանկյունում, քառյակը որոշումներ կայացնելու հարցում ոչ մի առանցքային ազդեցություն չունի: Քառյակի մյուս երեք ուժերը պարզապես քաղաքական առումով այլ անելիք չունեն, նրանք երեքն էլ խոշորագույն տապալման ենթարկված ուժեր են, որոնք ամեն մեկն իր ժամանակին ունեցել է ահռելի հասարակական ռեսուրս, սակայն հաջողություն արձանագրել է լոկ այդ ռեսուրսի մսխման գործում:

2003 թվականին Ստեփան Դեմիրճյանի հետընտրական հանրահավաքների բազմությունը Մատենադարանից հասնում էր մինչև Օպերայի թատրոն՝ ներկայիս Ֆրանսիայի հրապարակ: Ռոբերտ Քոչարյանը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն միասին իրենց վարչական ռեսուրսներով հազիվ էին լցնում այդ նույն տարածքը: ԲՀԿ-ն հսկայական ռեսուրսներ է ծախսում Ազատության հրապարակը դրա կեսի չափ լցնելու համար, իսկ Դեմիրճյանի առաջ ինքնըստինքյան ձևավորվել էր այդ բազմությունը, որը սակայն մսխվեց ակնթարթային արագությամբ:

2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն աննախադեպ շարժում էր ձևավորել, որն, իհարկե, դարձավ արյունահեղության զոհ: Սակայն հետագայում շարժման մնացորդները արդեն բացառապես Տեր-Պետրոսյանի զոհն էին դառնում՝ նրա քաղաքական անհեռատեսության, սխալ հաշվարկների, նաև քաղաքական հնացած, քարացած մտածողության զոհը, որի արդյունքում նա պարբերաբար անհաջող քաղաքական գործարքներ էր ունենում կամ` գործարքի փորձեր թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի հետ: Այսօր նրան մնացել է միայն փորձել Ծառուկյանի և Քոչարյանի հետ:

2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանն անգամ իր համար էլ անսպասելի նախագահական ընտրությունների հաջորդ օրն իմացավ, որ կես միլիոնից ավելի ձայն է ստացել՝ աննախադեպ ցուցանիշ երբևէ եղած ընդդիմադիր նախագահական թեկնածուների համար: Սակայն անցավ ընդամենը մոտ երկու ամիս, և Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները վերածվեցին արտագաղթի պատրաստի ռեսուրսի՝ կամ բառի բուն իմաստով, կամ փոխաբերական՝ հոգեբանորեն արտագաղթողների:

Երեք խոշոր անհաջողության մատնված ուժերի առաջնորդները հայտնվել են Հայաստանի իշխող համակարգի քաղաքական ծուղակում, որովհետև նրանք բոլորն էլ խաղացել են համակարգի խաղի կանոններով և տանուլ տվել: Իսկ այդ դեպքում գործիչների առաջ երկու տարբերակ է մնում՝ կամ հեռանալ քաղաքականությունից և գնալ տուն, կամ քաղաքականության մեջ մնալու համար համագործակցել իշխող համակարգի հետ: Դրա օրինակն էլ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Մանուկյանն են: Ստեփան Դեմիրճյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը չեն ուզում գնալ տուն, ուզում են մնալ քաղաքականության մեջ: Ուրեմն` մնում է համակարգի հետ համագործակցելու տարբերակը:

Համակարգը այսօր նրանց քաղաքականության մեջ է պահում Գագիկ Ծառուկյանի միջոցով: Ըստ որում` այստեղ կապ չունի՝ իրական են Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի ու Սարգսյանի տարաձայնությունները, թե` ոչ: Մի հարցում նրանք անկասկած ունեն ընդհանուր շահ՝ պահպանել այն համակարգը, որում դարձել են քաղաքական դիրքի և խոշոր կապիտալի տեր, պայքարելով ընդամենը այդ համակարգի շրջանակներում փոխատեղումների համար: Գործնականում անհնար է ներգրավվել այս խաղի մեջ և որևէ մասով լինել առաջնորդների շարքում, առնվազն քանի դեռ չի պարտվել Գագիկ Ծառուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում