Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Համայնքի ՀՀԿ-ական թեկնածուն սպառնում է բաց քվեարկություն անել այս կիրակի կայանալիք ընտրությանը

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 19-ին, Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր մարզերի 14 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Միայն առանձին համայնքներում են առաջադրված թեկնածուներից մեկ-երկուսն անկուսակցական, որոնց հետ մրցելու են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ գործող գյուղապետերը:

ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել միայն երեք գյուղում՝ Գեղարքունիքի մարզի Մաքենիսում, որտեղ համայնքի գործող ղեկավարը ԲՀԿ-ական է, Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում, որտեղ համայնքապետը ՕԵԿ-ական է, և Շիրակի Հովտաշենում, որտեղ էլ գործող համայնքապետը ՀՅԴ ներկայացուցիչ է: Նրանցից միայն ՀՅԴ թեկնածուն է մրցելու անկուսակցականի հետ, իսկ մյուս երկու դեպքում թեկնածուները ընտրությանը մասնակցելու են միայնակ:

Ուսումնասիրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված ցուցակը՝ պարզ է դառնում, որ թեկնածուների մեծ մասն ընտրությանը մասնակցում են միայնակ: Նախկինում առաջադրված ձևական թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել՝ մրցակցին թողնելով միայնակ:

Թեև առաջին հայացքից թվում է, որ այս ընտրություններն անցնելու են առանց աղմուկի և ինտրիգի, քանի որ առանձնապես մրցակցություն չկա ընդդիմության և իշխանական կուսակցության ներկայացուցիչների միջև, սակայն այդպես չէ:

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի բնակիչները, զանգահարելով խմբագրություն, խնդրում էին կիրակի օրը ներկա լինել ընտրությանը, քանի որ հնարավոր է՝ չնախատեսված գործողություններ լինեն: Բնակիչները ահազանգում էին, որ գործող ՀՀԿ-ական թեկնածու Կարո Գևորգյանը վախի մթնոլորտ է տարածում ամբողջ գյուղում, որպեսզի հանկարծ որևէ մեկը չհամարձակվի քվեարկել անկուսակցական թեկնածու Սպարտակ Գորանցյանի օգտին: «Գործող ՀՀԿ-ական գյուղապետն արդեն 10 տարի է՝ ղեկավարել է գյուղը, բայց մարդիկ հոգնել են: Գյուղի մի մեծ զանգված այլևս չի ցանկանում, որ նա նորից ընտրվի գյուղապետ: Անկուսակցական ներկայացուցիչը նույնպես գյուղում մեծ համբավ է վայելում և մեծ շանսեր ունի, բայց գործողի կողմից սպառնալիքներ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ներքին Գետաշենի բնակիչներից մեկը՝ հավելելով. «Գործող գյուղապետը սպառնում է ընտրությունները բաց անցկացնել, որպեսզի տեսնի, թե ով ում օգտին է քվեարկում, որպեսզի հետո հաշվեհարդար տեսնի: Արդեն իսկ ընտրակաշառք է խոստացվում, բաժանվում: Այսպիսի վիճակ է»:

Ներքին Գետաշենցիների խոսքով՝ գործող ՀՀԿ-ական Կարո Գևորգյանին հովանավորում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Կարո Գևորգյանը, ինչպեսև սպասվում էր, մեզ հետ զրույցում հերքեց, թե ինչ-որ խնդիր կա: «Այդ ամենը իրականությանը բացարձակ չի համապատասխանում: Մեր գյուղում նման բան չի եղել և չի էլ կարող լինել: Դա ընդամենը մեկ-երկու հոգու վառ երևակայության արդյունքն է»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով. «Որպեսզի գյուղապետ դառնա այդ մարդը, ավելի լավ է՝ քարոզարշավ անի, ոչ թե ավել-պակաս հաչոցներով կամ եսիմ ինչով սուտ մատնություններ տարածի: Պետք է մակարդակով քարոզարշավ անել, և մարդիկ արդեն կորոշեն՝ ում ընտրեն»:

Գործող գյուղապետը նշեց, որ համայնքում ինքը շատ գործ է արել, վայելում է համայնքի բնակիչների համակրանքը և անգիր գիտի, թե ով է իրեն ընտրելու. բաց քվեարկություն անցկացնելու անհրաժեշտություն չկա: «Ես գիտեմ, թե ովքեր են ինձ քվեարկելու, իսկ ովքեր՝ ոչ: Ոչ մի լրացուցիչ բանի անհրաժեշտություն չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հովանավորչությանը՝ համայնքապետը նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում ինքը որևէ մեկի հովանավորությունը չի զգացել և դրա կարիքը բացարձակ չունի: «Իհարկե ՀՀԿ-ն իմ կուսակցությունն է, որին շնորհակալ եմ, բայց ես ոչ մեկի հովանավորության կարիքը չունեմ»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում